Սույն Հավելվածը օգտագործելով՝ նշված պայմանները ինքնաբերաբար կկիրառվեն Ձեզ համար, ուստի նախքան օգտագործելը ուշադիր կարդացեք:
Որևէ կերպ չի թույլատրվում պատճենել կամ փոփոխել սույն Հավելվածը, դրա որևէ մասը կամ մեր ապրանքային նշանները: Հավելվածն ինքնին, ինչպես նաև բոլոր ապրանքային նշանները, հեղինակային իրավունքը, տվյալների բազայի իրավունքները և մտավոր սեփականության այլ հարակից իրավունքները պատկանում են «Միքս ԷյԷմ» ՍՊԸ-ին: «Միքս ԷյԷմ» ՍՊԸ-ն ձգտում է ապահովել, որ Հավելվածը հնարավորինս օգտակար և արդյունավետ լինի: Այդ իսկ պատճառով մենք իրավունք ենք վերապահում մեզ` ցանկացած ժամանակ Հավելվածում փոփոխություններ կատարելու։ Հավելվածը պահպանում և մշակում է Ձեր տրամադրած անձնական տվյալները՝ Հավելվածի ընթացիկ սպասարկման և զարգացման նպատակով։ Մենք կարող ենք ցանկացած ժամանակ կասեցնել Հավելվածի սպասարկումը և/կամ դադարեցնել Հավելվածի հասանելիությունը անժամկետ՝ առանց այդ մասին Ձեզ տեղեկացնելու։
Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել մեր Պայմաններն ու, հետևաբար, Ձեզ խորհուրդ է տրվում պարբերաբար վերանայել այս էջը փոփոխությունների համար: Մենք Ձեզ կտեղեկացնենք ցանկացած փոփոխության մասին՝ այս էջում նոր պայմաններ տեղադրելով: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում այս էջում հրապարակվելուց անմիջապես հետո:
Եթե սույն Հավելվածի Օգտագործման պայմաններին վերաբերող ցանկացած հարց կամ առաջարկ ունեք, ազատ դիմեք մեզ ։
«Միքս ԷյԷմ» ՍՊԸ-ն Surro Music (Այսուհետ՝ Հավելված) ստեղծել է որպես ժամանցային ծառայություն եւ այն նախատեսվում է օգտագործել այնպես, ինչպես որ կա: Այս էջը օգտագործվում է այցելուներին տեղեկացնելու համար անձնական տվյալների հավաքման, օգտագործման և բացահայտման մեր կանոնների մասին, եթե որևէ մեկը որոշել է օգտվել սույն Հավելվածից:
Եթե որոշել եք օգտվել սույն Հավելվածից, Դուք համաձայնում եք տեղեկատվության հավաքագրմանն ու օգտագործմանը` համաձայն այս կանոնի: Մեր կողմից հավաքած անձնական տեղեկությունները օգտագործվում են Հավելվածի ընթացիկ սպասարկման և այն կատարելագործելու համար: Մենք չենք օգտագործելու կամ փոխանցելու Ձեր տեղեկատվությունը որևէ մեկին, բացառությամբ այն դեպքերի, որոնք նկարագրված են սույն Գաղտնիության քաղաքականության մեջ: Գաղտնիության քաղաքականությունում օգտագործված տերմիններն ունեն նույն իմաստները, ինչպես մեր Օգտագործման պայմաններում, որոնք մատչելի են surromusic.com կայքում, եթե այլ բան նախատեսված չէ Գաղտնիության քաղաքականությունում:
Հավելվածի առավել հարմար օգտագործման համար թերևս պահանջենք, որ Դուք մեզ տրամադրեք որոշակի անձնական տվյալներ: Մեր կողմից հայցվող տեղեկատվությունը կպահպանվի մեր կողմից և կօգտագործվի ինչպես նկարագրված է սույն Գաղտնիության քաղաքականության մեջ: Հավելվածն օգտագործում է երրորդ կողմի ծառայություններ, որոնք կարող են հավաքել Ձեր նույնականացման համար օգտագործվող տեղեկություններ: Հղումներ Հավելվածի կողմից օգտագործված երրորդ կողմի ծառայություններ մատուցողների գաղտնիության քաղաքականությանը․
Մենք ուզում ենք Ձեզ տեղեկացնել, որ երբ դուք օգտագործում եք սույն Հավելվածը, մենք հավաքում ենք տվյալներ և տեղեկատվություն (երրորդ կողմի ծառայությունների միջոցով)։ Այդ տվյալները կարող են ներառել այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են՝ ձեր սարքի IP հասցեն, սարքի անվանումը, օպերացիոն համակարգի տարբերակը, Հավելվածից օգտվելու ժամանակն ու ամսաթիվը և այլ վիճակագրություն։
Մենք կարող ենք վարձել երրորդ կողմի ընկերություններ և անհատներ` հետևյալ պատճառներով.նպաստել մեր Հավեlվածի զարգացմանը,մատուցել Ծառայություններ կամ օգնել մեզ վերլուծելու, թե ինչպես է օգտագործվում մեր Ծառայությունը:
Մենք ցանկանում ենք տեղեկացնել սույն Հավելվածն օգտագործողներին, որ այդ երրորդ կողմերը ստանում են Ձեր անձնական տեղեկատվությունը: Պատճառն այն է, որ կատարում են իրենց առջև դրված առաջադրանքները մեր անունից: Այդով հանդերձ, նրանցից պահանջվում է չբացահայտել կամ օգտագործել տեղեկատվությունը որևէ այլ նպատակով:
Մենք գնահատում ենք Ձեր վստահությունը` մեզ տրամադրելով ձեր անձնական տեղեկատվությունը, այդ իսկ պատճառով ձգտում ենք օգտագործել ընդունելի միջոցներ այն պաշտպանելու համար: Միաժամանակ հիշեցնում ենք, որ համացանցի միջոցով փոխանցման որևէ մեթոդ կամ էլեկտրոնային արխիվացման եղանակ 100%-ով անվտանգ ու հուսալի չէ, և մենք չենք կարող երաշխավորել դրանց բացարձակ անվտանգությունը:
Սույն Հավելվածը կարող է պարունակել հղումներ դեպի այլ համացանցային ռեսուրսներ: Խնդրում ենք նկատի ունենալ, որ դրանք մեր կողմից չեն ղեկավարվում: Հետևաբար, մենք խորհուրդ ենք տալիս կարդալ այդ ռեսուրսների գաղտնիության քաղաքականությունը: Մենք չենք վերահսկում և պատասխանատվություն չենք կրում ցանկացած երրորդ կողմի կայքերի կամ ծառայությունների բովանդակության, գաղտնիության քաղաքականության կամ գործողությունների համար:
Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել մեր Գաղտնիության քաղաքականությունը: Հետևաբար, ձեզ խորհուրդ է տրվում պարբերաբար վերանայել այս էջը փոփոխությունների համար: Մենք Ձեզ կծանուցենք ցանկացած փոփոխության մասին՝ այս էջում տեղադրելով նոր Գաղտնիության քաղաքականություն: Ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում այս էջում հրապարակվելուց անմիջապես հետո:
Եթե սույն Հավելվածի Գաղտնիության քաղաքականությանը վերաբերող ցանկացած հարց կամ առաջարկ ունեք, ազատ դիմեք մեզ։